Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ԿԱՅԱՑԱՎ ԵՐԳԱՐՎԵՍՏԻ ՈՒ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ՓԱՌԱՏՈՆԸ

24.05.2023

 Մայիսի 23-ին Կապանում արդեն երկրորդ անգամ անցկացվեց «Սյունիք - 2023» հայ ժողովրդական երգարվեստի և պարարվեստի փառատոնը (նախաձեռնող՝ Սյունիքի մարզպետի աշխատակազմ, աշխատանքների կազմակերպումը՝ մարզային ենթակայության «Կապանի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ի):

Միջոցառմանը մասնակցեցին Կապան, Գորիս, Սիսիան, Քաջարան և Մեղրի համայնքները ներկայացնող ստեղծագործական խմբեր, երաժշտական համույթներ ու անհատ կատարողներ։
Մինչ երեկոյան միջոցառումը՝ փառատոնի մասնակից պարային խմբերն ու Կապանի 11 դպրոցների աշակերտներ «Սյունյաց քոչարի» պարեցին Կապանի Գարեգին Նժդեհի հուշահամալիրում։ Միջոցառման հյուրերը ծաղկադրում կատարեցին Գարեգին Նժդեհի շիրմին։
Փառատոնի նպատակն է պահպանել ու խրախուսել հայ ժողովրդական երգարվեստի ու պարարվեստի տարածումը, հայտնաբերել այդ ոլորտում մարզի շնորհալիներին, նրանց համար ստեղծել միասնական հարթակ՝ միմյանց ճանաչելու, փորձի փոխանակման, համատեղ նախաձեռնություններով հանդես գալու համար։
Միջոցառման ավարտին Սյունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը Սյունիքի մարզպետի շնորհակալագիր ու հուշանվեր հանձնեց համայնքների՝ փառատոնի կազմակերպական աշխատանքներին ակտիվորեն մասնակցած ու աջակցած ներկայացուցիչներին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 15:14:29