Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ՝ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ԵՎ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՄԱՐԱՄՈՒՐԵՇԻ ՄԱՐԶԵՐԻ ՄԻՋԵՎ

26.05.2023

 Մայիսի 25-ին Սյունիքում էր Ռումինիայի Մարամուրեշի մարզի պատվիրակությունը՝ շրջանային խորհրդի փոխնախագահ Ռադու Դանիել Թրուֆանի գլխավորությամբ։

Այցի նպատակը երկու մարզերի միջև համագործակցային հարաբերությունների հիմնումն էր։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և Մարամուրեշի շրջանային խորհրդի նախագահ Իոնել-Օվիդիու Բոգդանի անունից բարեկամության և գործընկերության համաձայնագիր կնքեցին մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանն ու Ռադու Դանիել Թրուֆանը։
Սյունիքի մարզային իշխանությունը խորհրդանշական վայր էր ընտրել համաձայնագրի կնքման համար՝ սահմանամերձ Տեղ համայնքը, որի նշանակության ու այսօրվա իրավիճակի մասին հյուրերին պատմեց Սյունիքի մարզպետի տեղակալը։
Մինչ համաձայնագրի կնքումը Մարամուրեշից ժամանած պաշտոնյաները Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանի, օգնական Սուրեն Քեսեջյանի և Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի հետ զրույց ու քննարկումներ ունեցան երկու մարզերի տնտեսական հնարավորությունների, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող համագործակցային ուղղությունների, նաև տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակի մասին։
Ստորագրված համաձայնագրով մարզերը նախատեսում են համագործակցել տարածքային կառավարման, գյուղատնտեսության, մշակույթի, զբոսաշրջության, կրթության և այլ ոլորտներում։
Հյուրերը երկօրյա այցով էին Սյունիքում և մարզային ու Տեղի համայնքային իշխանությունների ուղեկցությամբ եղան նաև մարզի պատմամշակութային մի քանի վայրերում՝ նշելով, որ երկու տարածքների միջև նաև նմանություններ կան․ իրենք ևս բնակվում են լեռնային մարզում, ժամանակին ունեցել են զարգացած հանքարդյունաբերություն, այժմ հարավում ունեն լավ գյուղատնտեսություն։ Նրանց ուղեկցեցին նաև «Դավթյան Ֆարմս» ընկերություն։
Մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց պատվիրակությանը՝ Սյունիք այցելելու ու գործընկերության սկիզբ դնելու համար՝ նշելով, որ այս դժվարին ժամանակաշրջանում ձեռք բերված բարեկամությունը կարևոր նշանակություն ունի բնակիչների համար։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 12:36:33