Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ 2022-2023 ՈՒՍՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ

26.05.2023

 Սիրելի՛ շրջանավարտներ

Ընդունե՛ք իմ ամենաջերմ շնորհավորանքները՝ այսօր ձեզ համար հնչող Վերջին զանգի կապակցությամբ։
Բոլորիդ համար, անշուշտ, հանդիսավոր օր է սա, որը տարիներ առաջ անսահման հեռու էր թվում. հենց այս տոնի մեջ են զուգակցվում տխրությունն ու ուրախությունը՝ ավարտվում է մի փուլ, սկսվում՝ նորը, որը կոչվում է հասունություն։ Կանգնած լինելով նրա շեմին՝ դուք այսօր ամենաշատը գնահատում եք այն ամենը, ինչից հիմա պատրաստվում եք հեռանալ՝ դպրոցի դասերը, դասընկերներին և ուսուցիչներին։
Դպրոցական տարիները ձեզ տվեցին որոնումների և բացահայտումների փորձ, սովորելու և ստեղծագործելու բերկրանք ու իհարկե՝ չմոռացվող ընկերություն: Բայց այսօր դուք պարզապես հրաժեշտ չեք տալիս դպրոցին, այլ բացում եք դռները դեպի մեծանալու և անկախ որոշումների, դեպի նոր հնարավորությունների և ձգտումների աշխարհ: Եվ ձեզնից յուրաքանչյուրի համար կարևոր է ճիշտ կողմնորոշվել, թե այսօր բացվող բազում ճանապարհներից որով եք ցանկանում անցնել։
Մաղթում եմ, որ երբեք չզղջաք ընտրության համար և չթերագնահատեք սեփական ունակությունները, համարձակորեն գնաք դեպի ձեր երազանքը, և թո՛ղ լավատեսությունը, հաստատակամությունը և հուսավառությունը միշտ ուղեկցեն ձեզ։
Ցանկանում եմ շնորհավորել նաև մեր հարգարժան ուսուցիչներին և ծնողներին, որոնք գիտելիքի դժվարին ճանապարհով հավասարապես քայլել են ձեզ հետ այս տարիներին, դաստիարակել իրենց օրինակով, գործով, խոսքով։
Սիրելի՛ շրջանավարտներ, ցանկանում եմ, որ արդարացնեք նրանց ակնկալիքները, որպեսզի հպարտանան ու հիանան ձեզնով։ Իսկ յուրաքանչյուրիդ այսօրվա հաջողությունը մեր հայրենիքի, մեր մարզի վաղվա կայունությունն ու զարգացումն է։
Բոլորիդ մաղթում եմ հաջողություններ պետական ավարտական և ընդունելության քննություններում, առաջընթաց՝ ընտրած մասնագիտության յուրացման գործում։
Սրտանց ցանկանում եմ, որ գտնեք ձեր կոչումը, լինեք հաջողակ և երջանիկ, ապրեք խաղա՛ղ երկրում։
Բարի՛ երթ 2022-2023 ուստարվա բոլոր շրջանավարտներին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 16:52:10