Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

28.05.2023

 Սիրելի՛ հայրենակիցնե՛ր

Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի և Մայիսյան հերոսամարտերում տարած հաղթանակի կապակցությամբ։
1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհրդի կողմից Հայկական պետության անկախության հռչակմամբ դարերի ընդմիջումից հետո ինքնիշխան Հայաստանը միջազգային հարաբերությունների սուբյեկտ դարձավ։
Մեր խոնարհումը՝ բոլոր հերոսների հիշատակին, որոնց արյամբ ու սխրանքով նվաճվեց Առաջին հանրապետության անկախությունը։
Մայիսի 28-ը մեզ համար շատ կարևոր մի ուղերձ ունի, որն արդիական է հատկապես հիմա, երբ կրկին բազում մարտահրավերների առջև ենք կանգնած․ այն ապացույց է, որ ամենաբարդ իրավիճակում անգամ կարող ենք անել անհնարին թվացողը, եթե միասնական ենք, հայրենիքը վեր ենք դասում ամեն շահից ու նվիրված ենք նրան։ Հիշենք, որ հայության համար պատմականորեն ամենածանր շրջանում ՝ Մեծ եղեռնից հետո՝ բզկտված վիճակում, 1918-ի մայիսին մեր ժողովուրդը կարողացավ Սարդարապատում, Ղարաքիլիսայում և Բաշ-Ապարանում հաղթանակ ունենալ իր գոյության համար մղած ճակատամարտերում ու հենց դրանով հաստատել լինելու իր իրավունքը՝ նաև պետություն ունենալու իրավունքը։ Ուստի, Մայիսի 28-ը հենց մեր դժվարին օրերում ազգային ինքնությունը պահպանելու, հանուն գոյության պայքարելու, սեփական անվտանգությունն ապահովելու հավատի կարևոր խորհրդանիշ է։
Տոնի առիթով մաղթում եմ բոլորիս խաղաղություն, միասնականություն, ազատ ու անկախ հայրենիքը պաշտպանելու կամք և վճռականություն։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 17:04:45