Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՈԼՈՐ ԳՅՈՒՂԵՐ

30.05.2023

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մայիսի 23-29-ը այցեր ու հանդիպումներ է ունեցել  Գորիս համայնքի  բոլոր բնակավայրերում։

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղեկցությամբ մայիսի 23-ին նա եղել է Վերիշեն ու Ակներ գյուղերում։ Մարզպետը հանդիպել է բնակիչների հետ, լսել նրանց բարձրաձայնած խնդիրները, այցելել նաև երկու բնակավայրերի դպրոցներ։

Ակների միջնակարգ դպրոցում Ռոբերտ Ղուկասյանը աշակերտների համար նաև բաց դաս է անցկացրել «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից։

Մայիսի 24-ին Գորիս համայնքում աշխատանքային այցերի շրջանակում նա եղել է Քարահունջ և Հարթաշեն բնակավայրերում։

Երկու գյուղերում էլ մարզպետը հանդիպել է բնակիչների հետ, խոսել նրանց հուզող խնդիրների մասին ու լուծումների առաջարկներ լսել։

Ռոբերտ Ղուկասյանն այցելել է նաև Քարահունջի և Հարթաշենի միջնակարգ դպրոցներ, քննարկումներ ունեցել ավարտական դասարանների աշակերտների և մանկավարժների հետ։

Քարահունջում մարզի ղեկավարը նաև 17-րդ դարի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի ու բուժկետ է այցելել։

Սյունիքի մարզպետը մայիսի 25-ին այցելել է Գորիս համայնքի Խնձորեսկ ու Ներքին Խնձորեսկ բնակավայրեր։

Նա հանդիպումներ է ունեցել բնակիչների հետ, եղել նաև գյուղերի միջնակարգ դպրոցներում ի դեպ, Ներքին Խնձորեսկի՝ այս տարվա միակ շրջանավարտին մարզպետը համակարգիչ է նվիրել։

Ռոբերտ Ղուկասյանը Ներքին Խնձորեսկում այցելել է «Տարոն» ՀԿ-ի սոցիալական ձեռնարկության հացաթխման արտադրամաս ևս, նաև հիդրոպոնիկ եղանակով աճեցման ծրագրի արդյունքներ դիտարկել։

Եվ մայիսի 29-ին Ռոբերտ Ղուկասյանը եզրափակել է այցերը Գորիս համայնքի բնակավայրեր։

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղեկցությամբ մարզպետը եղել է Շուռնուխ, Բարձրավան և Որոտան գյուղերում նա հանդիպումներ է ունեցել բնակիչների հետ, լսել նրանց հուզող խնդիրների մասին։

Բարձրավանի ճանապարհին Ռոբերտ Ղուկասյանը նաև Բղենո Նորավանք է այցելել։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47