Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ՝ ԳՈՐԻՍՈՒՄ
31.05.2023

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մայիսի 31-ին Գորիս համայնքում քաղաքացիների ընդունելություն է կատարել։
Ընդունելության է եկել 32 քաղաքացի։
Նրանք մարզպետին են դիմել սոցիալական, առողջապահական, քաղաքաշինական, աշխատանքի տեղավորման ու այլ հարցերով։
Քաղաքացիների ներկայացրած որոշ խնդիրներ տեղում լուծում են ստացել, որոշները մարզպետի աշխատակազմի համապատասխան մասնագետների կողմից կուսումնասիրվեն՝ լուծումներ գտնելու նպատակով։