Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

01.06.2023

 Այսօր՝ Հունիսի 1-ի առիթով, Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը մարզպետարանում հյուրընկալեց «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի» մի քանի երեխաների (կենտրոնն ընդհանուր 100-ից ավելի շահառու ունի)։

Ներկա էին նաև կենտրոնի տնօրենը, մարզպետի աշխատակազմի պաշտոնյաներ, Միասնական սոցիալական ծառայության Կապանի տարածքային կենտրոնի տնօրենը։
Երեխաները նախ ծանոթացան մարզպետի տեղակալի ու մյուս ներկաների հետ, պատմեցին իրենց երազանքների, ցանկությունների ու հետաքրքրությունների մասին, մեծերն էլ խոսեցին իրենց մանկությունից ու այն ժամանակվա երազանքներից։
Մարզպետի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը մանուկների համար սահիկաշար էր պատրաստել իրենց իրավունքների մասին, որը դիտելուց հետո քննարկում ծավալվեց դրանց մասին։ Հարցին, թե ինչն է սխալ մեծերի վարքում, և ինչ կուզենային փոխել աշխարհում, երեխաները պատասխանեցին․ «ՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԼԻՆԻ»։ Ի դեպ, երեխաների մեջ նաև Արցախից տեղահանվածներ կային․․․
Այնուհետև, պաշտոնյաները հյուրընկալված մանուկների համար շրջայց կազմակերպեցին մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումներում։ Նրանք ծանոթացան տարբեր վարչությունների ու բաժինների աշխատանքին և տարածքային կառավարման մարմնից ստացած տպավորությունները փոխանցեցին։
Եղավ նաև նվերների փոխանակություն․ կենտրոնի երեխաներն իրենց ձեռքով պատրաստած նվերներ էին բերել հյուրընկալող կողմին, իսկ մարզպետարանի նվերների հետ նաև ՀՀ եռագույնն էր։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36