Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԴԻՏԱՐԿՎԵԼ ԵՆ ԳՈՐԻՍԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

02.06.2023

 Գորիս համայնք աշխատանքային այցի ընթացքում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ դիտարկել է նաև պետական միջոցներով, սուբվենցիոն ծրագրերով, տեղական ու միջազգային դոնորների աջակցությամբ այստեղ իրականացվող քաղաքաշինական աշխատանքների ընթացքը։

Նշենք, որ այս պահին համայնքում ընթացքի մեջ գտնվող սուբվենցիոն ծրագրերն են․
-Թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատության հիմնանորոգում․ ծրագրի ընդհանուր արժեքը՝ 224 մլն դրամ, որից ՀՀ կառավարության մասնաբաժինը՝ 179,1 մլն դրամ,
-Գորիս համայնքի Ավանգարդ 5-րդ թաղամասի մոտեցման ճանապարհհների հիմնանորոգում, ծրագրի ընդհանուր արժեքը՝ 199 մլն դրամ, որից ՀՀ կառավարության մասնաբաժինը՝ 109, 4 մլն դրամ,
-Գալստյան փողոցի մի հատվածի, Գալստյան փողոցի թիվ 60 բազմաբնակարան շենքի բակի, Մաշտոցի փողոցի 3 բնակելի շենքերի բակերի ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքներ․ ծրագրի ընդհանուր արժեքը՝ 293, 2 մլն դրամ, որից ՀՀ կառավարության մասնաբաժինը՝ 181, 2 մլն դրամ,
-Քարահունջ բնակավայրի կոյուղու ցանցի և ջրամատակարարման ցանցի վերակառուցում․ ծրագրի ընդհանուր արժեքը՝ 198,5 մլն դրամ, որից ՀՀ կառավարության մասնաբաժինը՝ 139 մլն դրամ։
Բացի դրանից, շրջայցի ընթացքում մարզպետը ծանոթացել է նաև․
Գորիս քաղաքի պատմական կենտրոնի հին պատմամշակութային միջավայրի վերականգնման ծրագրին, որն իրականացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը,
Օրբելյանների փողոցի ասֆալտապատման և բարեկարգման ծրագրին, որն իրականացվում է Համաշխարհային բանկի և Գորիսի համայնքապետարանի համատեղ ներդրումներով։
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:41:28