Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՍՅՈՒՆԻՔ

08.06.2023

 Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։

Մարզպետը ողջունել է դեսպանի երկրորդ այցը Սյունիք, իսկ Քրիստինա Քվինը պատմել է աշխատանքային այցի նախորդ օրերին մարզի համայնքներում ունեցած հանդիպումների մասին։
Նա հետաքրքրվել է հատկապես Տեղ համայնքում ու մարզի սահմանային այլ բնակավայրերում ստեղծված ներկա անվտանգային իրավիճակով, և մարզպետը, պատասխանելով նրա հարցերին, ներկայացրել է ստեղծված կացութունը։
Ռոբերտ Ղուկասյանը դեսպանի հետ խոսել է հատկապես այն խնդիրների մասին, որոնք առաջացել են ՀՀ ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժման հետևանքով և անվտանգությունից բացի, կապված են նաև գյուղատնտեսությամբ զբաղվելու անհնարինության, մարդու իրավունքների, հումանիտար հարցերի հետ։
Կողմերը քննարկել են նաև ենթակառուցվածքների զարգացման, միջազգային տարբեր կառույցների՝ Սյունիքի հետ համագործակցության, ամերիկյան քաղաքների հետ մարզի համայնքների հնարավոր գործընկերության և այլ հարցեր։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24