Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՄԱՐԶՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ
09.06.2023

Այսօր Սյունիքի մարզպետը հանդիպել է «SOS Chrétiens d’Orient» («ՍՈՍ Արևելքի քրիստոնյաներ») կազմակերպության Սյունիքի և Արցախի պատասխանատու Արամ Գայայանի հետ։
Պարոն Գայայանը Ռոբերտ Ղուկասյանին է ներկայացրել 2020-ից նաև Սյունիքում գործունեություն ծավալած կազմակերպության ծրագրերը, ընթացիկ աշխատանքն ու աջակցության ուղղությունները։
Մարզպետը շնորհակալություն է հայտնել իրականացված ծրագրերի համար և համագործակցային աշխատանքի պատրաստակամություն հայտնել։