Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԱՐԶԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՆԻՍՏ Է ԳՈՒՄԱՐԵԼ
09.06.2023
Հունիսի 8-ին կայացել է Սյունիքի մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը։
Նիստը վարում էր հանձնաժողովի նախագահ, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, մասնակցում էին հանձնաժողովի անդամները՝ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունից, ՀՀ ՊՆ ՌՈ Կապանի և Սիսիանի բաժիններից, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի տարածքային ստորաբաժանումից, Սյունիքի մարզպետի աշխատակազմից։
Հանձնաժողովը, լսելով ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի տարածքային ստորաբաժան ղեկավարի պաշտոնակատար փոխգնդապետ Ա․Հարությունյանի զեկույցը, որոշեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվելու վերաբերյալ եզրակացություն տալ մի շարք քաղաքացիների։