Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակությանը

16.06.2023

 Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակությանը՝ ՌԴ նախագահի աշխատակազմի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովի գլխավորությամբ։

Պատվիրակության կազմում էին նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության խորհրդական–դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը, տարբեր քաղաքների ղեկավարության անդամներ, Երևանում «Մոսկվայի տուն» կենտրոնի տնօրեն Վահրամ Կարապետյանը, այլ պաշտոնյաներ։

Հանդիպմանը ներկա էին նաև «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ ղեկավար կազմի անդամները։

Ռոբերտ Ղուկասյանը, ողջունելով պարոն Մասլովի հերթական այցը Սյունիք, ի թիվս բարձրաձայնած այլ հարցերի, ուշադրություն հրավիրեց Սյունիքի սահմաններին հունիսի 15-ին գրանցված միջադեպերի վրա․ «Կարծում եմ՝ երեկ տեղի ունեցածը, մասնավորապես Ադրբեջանի կողմից Կապանի հատվածում տեղակայված դիրքին անօդաչուով հարվածելը, Հագարիի կամրջի մոտ՝ Սյունիքի մարզում՝ ՀՀ ինքնիշխան տարածքում օտար դրոշ տեղադրելու միջադեպը, ուղիղ հարված էր Ռուսաստանին, որովհետև մարզում ՌԴ-ից այսպիսի մեծ պատվիրակության այցի պարագայում նման բան չպետք է տեղի ունենար․․․»։

 

Մարզպետը շեշտել է նաև, որ երկուստեք բոլոր տիպի հարաբերություններում ամենից շատ կարևորում է անկեղծությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին կրթական, մշակութային, միջռեգիոնալ կապերի ամրապնդմանն ու համագործակցության խորացմանը, Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու գործընթացին։
Անդրադարձ եղավ նաև ռուսաստանյան քաղաքների ու Սյունիքի համայնքների միջև քույր-քաղաքների գործընկերության հիմնման հնարավորություններին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 12:27:11