Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ

21.06.2023

Առողջապահական համակարգի սիրելի՛ աշխատակիցներ
Շնորհավորում եմ բոլորիդ հունիսի 21-ի՝ Բուժաշխատողի օրվա առթիվ։
Ձեր մասնագիտության ներկայացուցիչները միշտ առանձնահատուկ հարգանք են վայելել ազնվագույն գործին իրենց նվիրումի շնորհիվ։
Օրվա կապակցությամբ շնորհավորում եմ նաև ոլորտի վետերաններին։
Մարդու առողջության մասին հոգ տանելու առաքելությունը բարդ է ու պատասխանատու, իսկ ձեր աշխատանքը պահանջում է փորձի, գիտելիքի, արհեստավարժության ու խղճի համատեղում, հաճախ՝ նաև անձնազոհություն։
Շնորհակալ եմ կատարած բարեխիղճ աշխատանքի ու մասնագիտությանը նվիրումի համար։
Մեր բոլոր պատերազմներում, ցավոք, կորուստներ եղան նաև ձեր շարքերում, երբ կյանքեր փրկելիս՝ ձեր գործընկերներն իրենց կյանքն են զոհել․ մեր խոնարհումը նրանց հիշատակին։
Սիրելի՛ բուժաշխատողներ, մաղթում եմ, որ միշտ վայելեք բուժված մարդկանց գնահատանքն ու անկեղծ երախտագիտությունը։
Մարզի բոլոր բնակիչների անունից մաղթում եմ ձեզ խաղաղություն, քաջառողջություն, մասնագիտական ձեռքբերումներ, բարեկեցություն՝ ձեզ ու ձեր ընտանիքներին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36