Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը խորհրդակցությունը Սյունիքի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ Գորիսում

27.06.2023

 Հունիսի 27-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մարզային խորհրդակցությունների շրջանակում Գորիսում՝ Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում, հանդիպում է ունեցել Սյունիքի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ։

Խորհրդակցությանը մասնակցել են նաև Սյունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը, ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Ստալ Սարդարյանը, նախարարության ու մարզպետի աշխատակազմի այլ ներկայացուցիչներ։

Քննարկված հարցերը հիմնականում վերաբերում էին 2023 թվականից ուժի մեջ մտած «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններին և հանրակրթության նոր չափորոշչին:

Նախորդ երկու տարիներին փորձարկվելուց հետո նոր ուսումնական տարվանից հանրակրթության նոր չափորոշիչը ներդրվելու է մարզերի և Երևանի բոլոր դպրոցներում: Այդ նպատակով համապատասխան դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչները, ինչպես նաև դպրոցների տնօրենները և փոխտնօրենները վերապատրաստման դասընթացներ են անցնելու:

Հանդիպմանը անդրադարձ եղավ նաև դպրոցների կառավարման նոր համակարգի ներդրմանը, այս սեպտեմբերից դպրոցների ֆինանսավորման նոր բանաձևին ու բյուջեների ձևավորման նոր ձևաչափին, պաշտոնային նկարագրերի փոփոխություններին, հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենի պաշտոնի հավակնորդների կողմից ներկայացվող զարգացման ծրագրերին, ուսուցիչների կամավոր ատեստավորմանը, ՀՀ կառավարության՝ «Հայաստանում 300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում մարզում նախատեսվող աշխատանքներին և այլն։

Ա․ Սվաջյանն ու մյուս բանախոսներն անդրադարձան կրթական համակարգի մի շարք այլ նորությունների ու սպասվող փոփոխությունների ևս, պատասխանեցին ներկաներին հուզող հարցերին։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:52:16