Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ

27.06.2023

Այսօր մարզում մեկնարկել է 2023թ ամառային զորակոչը, որի առաջին հավաքի մասնակիցները  Հայոց բանակի շարքերը համալրելու են մեկնել մարզկենտրոն Կապանից։

Գարեգին Նժդեհի հուշահամալիրից նրանց հանդիսավորությամբ ճանապարհելու էին եկել Սյունիքի մարզային ու համայնքային իշխանության ներկայացուցիչները, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի տարածքային ստորաբաժանման, մարզի ուժային կառույցների ներկայացուցիչներ։

Սյունիքի մարզպետի անունից նորակոչիկներին բարի ծառայություն մաղթեց Սյունիքի մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Արսեն Գրիգորյանը, օրհնանքի խոսք ասաց  Կապանի սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ տեր Խաչատուր քահանա Հայրապետյանը։

Իսկ Կապանի մշակույթի կենտրոնի կազմը հանդես եկավ գեղարվեստական համարներով։

Գարեգին Նժդեհի շիրմին ծաղկադրումից հետո նորակոչիկները ճանապարհվել են կենտրոնական հավաքակայան։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24