Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սյունիքի մարզպետի աշխատակազմում հյուրընկալվել էին Հովնանյան ընտանեկան հիմնադրամի ներկայացուցիչները
29.06.2023
Այսօր Սյունիքի մարզպետի աշխատակազմում հյուրընկալվել էին Հովնանյան ընտանեկան հիմնադրամի աշխատակազմի ղեկավար Լինդա Եփոյանը և ծրագրերի ղեկավար Կարին Յակուբյանը։
Վերջիններս Սյունիքում են իրենց դրամաշնորհային ծրագրերը տեղում ներկայացնելու և Կապանում գրասենյակ հիմնելու նպատակադրմամբ։
Հյուրերը Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանին և խորհրդական Նվարդ Հարությունյանին ներկայացրին հիմնադրամի գործունեությունն ըստ ոլորտների, իրականացվող ծրագրերն ու համայնքահեն ծրագրերով նաև Սյունիքի մարզի զարգացմանն աջակցելու ցանկությունը։
Հովնանյան ընտանեկան հիմնադրամի ներկայացուցիչները նշեցին, որ իրենք հետաքրքրված են բոլոր ոլորտներով և մեծ ցանկություն ունեն իրապես կարևոր ու բնակիչների կեսնակերպը բարելավող ներդրումներ անել, ուստի այս համատեքստում կարևորում են մարզի ղեկավարության հետ համագործակցությունը, որպեսզի ավելի լավ պատկերացնեն Սյունիքի համայնքների և բնակչության խնդիրների առաջնահերթությունները։
Մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանի հետ երկու կողմերի համար արդյունավետ զրույցից հետո հիմնադրամի ներկայացուցիչները մարզպետարանում հանդիպեցին նաև Կապանում գործող ՀԿ-ների ներկայացուցիչների հետ։