Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԸ

04.07.2023

 Այսօր Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի անցկացրած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզում կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերը։

Քննարկմանը մասնակցում էին մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը, օգնական Սուրեն Քեսեջյանը, մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության ու զարգացման ծրագրերի ոլորտների պատասխանատուները։
Ըստ համայնքների մանրամասնորեն ներկայացվել են 2023-ին սկսված, նոր ավարտված, ինչպես նաև նախորդ տարիներից մեկնարկած ու դեռևս ընթացքի մեջ գտնվող սուբվենցիոն ծրագրերը, ներկա դրությամբ դրանց ուղղությամբ իրականացված աշխատանքների ծավալները։
Ռոբերտ Ղուկասյանը մասնագետների հետ քննարկել է, թե յուրաքանչյուր ծրագիր այժմ որ փուլ է հասել, մշտադիտարկումների արդյունքում ինչ թերացումներ են գրանցվել, որոնք են աշխատանքների ուշացման պատճառները, ինչպես նաև ֆինանսավորման հետ կապված հարցեր։
Առանձին ծրագրերի վերաբերյալ մարզպետը ներկաներին նաև լրացուցիչ ուսումնասիրությունների հանձնարարական է տվել։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24