Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ
06.07.2023
Հուլիսի 4-ին Սյունիքի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել հանդիպում ՀԲԸՄ Ֆրանսիայի գրասենյակի համահիմնադրմամբ իրականացվող «Santé Arménie» առողջապահական նախաձեռնության անդամների հետ։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը «ՀԲԸՄ Ֆրանսիայի» և «ՀԲԸՄ Եվրոպայի» նախագահ Նադյա Գործունյանի, «SOS Սյունիքի գյուղեր» ամբուլատոր շարժական բժշկական կայանի ընտանեկան բժիշկների ու խմբի այլ անդամների հետ քննարկել է նախաձեռնության կողմից մարզում իրականացվող առողջապահական ծրագրերը։
Հանդիպման ընթացքում ներկաները խոսել են նաև առաջիկայում մեկնարկող նոր ծրագրերի և դրանց համատեքստում մարզային իշխանության ու կազմակերպության համագործակցության մասին, որի արդյունքում պետք է հստակեցվեն ծրագրերի առաջնահերթությունները՝ առավել մեծ արդյունավետության ապահովման համար։