Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՄԱԿ-Ի ԾՐԱԳՐԵՐԸ

07.07.2023

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հուլիսի 6-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթին։

Պարոն Սքոթն առաջին անգամ է Սյունիքում, ու մարզպետը, ողջունելով նրա այցը, շնորհակալություն է հայտնել` նշելով, որ դժվարին պահերին ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների կատարած աշխատանքի ու իրականացրած բազում ծրագրերի շնորհիվ են նաև մարզի բնակիչները մնացել իրենց բնակավայրերում։
Նիլ Սքոթը հետաքրքրվեց Սյունիքի սոցիալ-տնտեսական վիճակով ու հատկապես`սահմանային գյուղերի կյանքով։
Մարզի ղեկավարն ըստ ոլորտների ներկայացրեց մարզի խնդիրներն ու առավել մանրամասնորեն` սահմանային բնակավայրերում իրավիճակը հետպատերազմյան ժամանակաշրջանում։
Նա նշեց, որ գյուղերում առաջնային հարցը (իհարկե, անվտանգությունից հետո) գյուղատնտեսության զարգացումն է` նոր մարտահրավերների ու դժվարությունների պայմաններում` զուգահեռ նշելով նաև ենթակառուցվածքների բարելավման, խմելու և ոռոգման ջրի, առողջապահության հասանելիության, որակյալ կրթության ապահովման խնդիրները։
Զրուցակիցներն անդրադարձան նաև միջազգային կազմակերպությունների կողմից կառավարության ծրագրերին զուգահեռ իրականացվող զարգացման ծրագրերի ցանկալի ռազմավարությանն ու տրամաբանությանը, որպեսզի այդ ամենն ունենա ընդհանուր տեսանելի արդյունք և առավել արդյունավետ լինի։
Քննարկվեցին համատեղ աշխատանքի ու համագործակցության հարցեր ևս։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24