Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԵԽ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ

07.07.2023

 Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հուլիսի 7-ին Գորիսում հանդիպել է Եվրոպայի խորհրդի քաղաքական հարցերով տնօրեն Միրոսլավ Պապային և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների ու օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Խրիստոս Յակումոպուլոսին:

Հանդիպմանը մասնակցել են նաև Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը, Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը, ՀՀ ԱԳ նախարարության, Երևանում ԵԽ գրասենյակի, մարզպետի աշխատակազմի պաշտոնյաներ։
Հանդիպման մասնակիցները խոսել են ՀՀ սահմաններին ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի, Հայաստան-Արցախ ճանապարհի փակ լինելու ու դրա հետևանքների մասին։
Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակության անդամնեը հանդիպել են միջանցքի փակ լինելու պատճառով Գորիսում ապաստանած արցախցիներին ևս։
Նրանք մարզպետի ուղեկցությամբ այցելել են նաև Տեղ համայնքի Կոռնիձոր գյուղ՝ Բերձորի միջանցքի մեկնարկային կետ և դիտարկել դրա փակ լինելն ու մարդկանց երկկողմ տեղաշարժի անհնարինությունը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24