Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՄԱԶԾ-Ի ԾՐԱԳՐԵՐԸ

17.07.2023

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հուլիսի 17-ին հյուրընկալեց ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին ու կազմակերպության այլ աշխատակիցների։
Հյուրերը ներկայացրին Սյունիքում մեկնարկող «ԵՄ-ն հանուն երկխոսության․ աջակցություն Հարավային Կովկասում և Մոլդովայի Հանրապետությունում հակամարտությունների փոխակերպմանը» ծրագիրը, որը նպատակ ունի բարելավել հակամարտություններից տուժած համայնքների կենսապայմանները։
Դրա շրջանակներում դրամաշնորհներ կտրամադրվեն մարզի համայնքահեն ՀԿ-ներին ու հիմնադրամներին՝ ուղղված «կանաչ» էներգիայի հասանելիությանը, խոցելի անձանց կենսական կարիքների բավարարմանը, կենսապահովման հնարավորությունների ընդլայնմանը, զբաղվածության հեռանկարներին, ճգնաժամերի նկատմամբ դիմակայունության խթանմանը և այլն։
Ռոբերտ Ղուկասյանը նշեց, որ մարզի տարբեր համայնքներում տեսնում է ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող ծրագրերի արդյունքները, դրանց արդյունավետությունը, ու իր հերթին որոշ լուծումներ առաջարկեց՝ ընթացիկ ծրագրերում ավելացումներ կատարելու համար, և Նաթիա Նացվլիշվիլին ընդունեց դրանք։
Հանդիպման մասնակիցները խոսեցին նաև բազմաբնակարան շենքերի ջերմամեկուսացման և էներգաարդյունավետության ծրագրի մասին, որն այժմ իրականացվում է Քաջարան համայնքում՝ միաժամանակ և՛ գեղեցկացնելով շենքերի արտաքին տեսքը, և՛ ապահովելով բնակարանների կայուն ջերմությունը, անդրադարձան ականապատված տարածքների հումանիտար մաքրման, սոցիալ-տնտեսական, առողջապահական ծրագրերին ևս։
Քննարկվեցին կազմակերպության կողմից մարզում իրականացված ծրագրերի արդյունքներն ու ընթացիկ աշխատանքները, ապագա համագործակցության հետ կապված հարցեր։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 12:27:11