Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ Է ՀՀ-ՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ

02.08.2023

 Սյունիքի մարզպետն այսօր հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ։

Ռոբերտ Ղուկասյանը շնորհավորեց դեսպանին նշանակման կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց հավատարմագրերը հանձնելուց կարճ ժամանակ հետո Սյունիք այցելելու համար։
«Սա ևս մեկ անգամ հաստատում է Ֆրանսիայի Հանրապետության ուշադրությունը Սյունիքի նկատմամբ, և մարզի բնակչության անունից շնորհակալություն եմ հայտնում այն բանի համար, որ ամեն օր տարբեր մակարդակներում զգում ենք Ֆրանսիայի աջակցությունը», - ասաց մարզպետը։
Պարոն Դըկոտինյին նշեց, որ ինքը նշանակումից հետո Երևանից դուրս առաջին այցը պետք է կատարեր հենց Սյունիք, ու սա պահատահականություն չէ․ «Սյունիքը ռազմավարական կարևորություն ունեցող մարզ է ու նաև դիմագրավում է սպառնալիքների, և մարզի կայունությունը կարևոր է ողջ Հայաստանի համար»։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տնտեսական, մշակութային, առողջապահական ոլորտներում, ինչպես նաև համայնքների միջև ապակենտրոնացված համագործակցության հեռանկարների հետ կապված հարցեր։
Անդրադարձ եղավ նաև Սյունիքի և Օվերնյ-Ռոն-Ալպի միջև կքնված համագործակցության համաձայնագրի կետերի առավել ակտիվորեն իրագործմանը։
Սյունիքի մարզպետն ու ֆրանսիացի բարձրաստիճան դիվանագետը վերահաստատել են երկկողմ ջերմ բարեկամական ու սերտ համագործակցային հարաբերությունների խորացման պատրաստակամությունը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 12:51:35