Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՄՆ ՍԵՆԱՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ՝ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ

08.08.2023

 ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեզի հանձնարարությամբ Հայաստան է այցելել հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչներ Սառա Արքինի և Դեմյան Մերֆիի ղեկավարած պատվիրակությունը:

Երեկ նրանք հանդիպում են ունեցել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ու Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ, որի ընթացքում տեղեկացել են Սյունիքի սահմաններին տիրող իրավիճակի, ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ Ադրբեջանի ոտնձգությունների ու Արցախի շրջափակման և դրա հետևանքներով առաջացած հումանիտար աղետի մասին։
Այսօր պատվիրակությունը Սյունիքի մարզպետի ուղեկցությամբ այցելել է Տեղ համայնքի Կոռնիձոր գյուղ, որտեղ Ռոբերտ Ղուկասյանը նրանց է ներկայացրել Հագարիի կամրջի փակ լինելու փաստն ու երկկողմ երթևեկության բացակայությունը։
ԱՄՆ սենատի ներկայացուցիչները դիտարկել են նաև հանգամանքը, որ ՀՀ կառավարության ուղարկած հումանիտար բեռով մեքենաներն արդեն օրեր շարունակ կանգնած են սահմանից այսկողմ ու չեն կարողանում հասնել դրանց կարիքն ունեցող Արցախի բնակիչներին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:58:50