Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

10.08.2023

 Օգոստոսի 9-ին Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն ու խորհրդական Նվարդ Հարությունյանը հանդիպել են «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի հիմնադիր, տնօրեն, պատմական գիտ. թեկնածու Մհեր Հովհաննիսյանին։

Պարոն Հովհաննիսյանը ներկայացրել է հիմնադրամի մարդասիրական ծրագրերը, մասնավորապես՝ այս տարի մարզում իրականացված աշխատանքն ու ընթացիկ ծրագրերը Սյունիքի սահմանամերձ բնակավայրերում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մարզպետի աշխատակազմի հետ առավել արդյունավետ համագործակցության տարբերակներ՝ աշխատանքն ավելի թիրախային դարձնելու նպատակով։
Նշենք, որ այս տարի ևս հիմնադրամը շարունակել է կրթական, երիտասարդական, առողջապահական ու գյուղատնտեսական ուղղվածությամբ նախաձեռնությունները։
«Սահմանի աշակերտի կողքին» ծրագրի շրջանակում սահմանամերձ Քարահունջի, Որոտանի, Բարձրավանի, Շուռնուխի, Տեղի թիվ 1, Քարաշենի, Հալիձորի դպրոցների 1-4-րդ դասարանների 199 աշակերտներ ու Սիսիանի Սոֆլուի դպրոցի 4 աշակերտներ ստացան դպրոցական պայուսակներ՝ լի գրենական անհրաժեշտ պիտույքներով։
Պայուսակներ ու գրենական պիտույքներ ստացան նաև 2022-2023 թթ․ դպրոց ընդունված և ներկայումս 1-2-րդ դասարաններում սովորող՝ Կապանի Գեղանուշ, Դավիթ Բեկ, Եղվարդ, Ճակատեն, Շիկահող, Սյունիք, Ծավ գյուղերի 41 աշակերտներ։
«Գիրքը սահմանին» 2023 թ․ ծրագրի շնորհիվ Քարահունջի, Որոտանի, Բարձրավանի, Շուռնուխի, Տեղի թիվ 1, Քարաշենի, Հալիձորի, Սոֆլուի դպրոցների գրադարանները համալրվել են 61-ական անուն նոր և դպրոցական առարկայական շրջանակներում պահանջված գրքերով։
Իսկ օգոստոսի 1-8-ը Կապանի՝ 3-9-րդ դասարաններում սովորող 27 երեխաների համար իրականացվեց «Փոքրիկ հայրենակից» ծրագիրը, որի նպատակն էր արձակուրդների օրերին դրական լիցքեր հաղորդել աշակերտների առօրյային, սերմանել հայրենասիրություն և նրանց մոտեցնել հայ ու համաշխարհային արվեստին։ Մասնակիցները ռազմական գործողությունների ժամանակ զոհված, հաշմանդամ դարձած զինվորականների, սոցիալապես անապահով, երեք և ավելի երեխաներ ունեցող, միակողմանի ծնողազուրկ, ծնողներից մեկի խնամքի տակ գտնվող, 2020 թ․ պատերազմի արդյունքում տեղահանված ընտանիքների զավակներ էին։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11