Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՄՓՈՓՎՈՒՄ Է ՆԱԽՈՐԴ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ, ՔՆՆԱՐԿՎՈՒՄ՝ 2023-2024 ՈՒՍՏԱՐՎԱ ԱՆԵԼԻՔՆԵՐԸ

25.08.2023

 Օգոստոսի 24-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Սյունիքի մարզկենտրոնում անցկացրեց 2023-2024 ուստարվա օգոստոսյան խորհրդակցությունը՝ Կապանի, Մեղրու և Քաջարանի դպրոցների տնօրենների, նախադպրոցական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ․ նույն խորհրդակցությունն այսօր տեղի կունենա նաև Գորիսի և Սիսիանի պատասխանատուների համար։

Խորհրդակցությանը ներկա էին նաև Սյունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը, ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, նախարարության և մարզպետի աշխատակազմի այլ աշխատակիցներ, ԿԶՆԱԿ-ի, ԿՏԱԿ-ի, ՀՄԿ-ի ներկայացուցիչներ։
Ողջունելով ներկաներին՝ Մերի Գանդալյանը շնորհավորեց գալիք 2023-2024 ուստարվա մեկնարկի կապակցությամբ ու շնորհակալություն հայտնեց նախորդ ուսումնական տարում կրթության ոլորտում Սյունիքի մարզի գրանցած հաջողությունների համար։
Խորհրդակցության սկզբում Արաքսիա Սվաջյանը նախ ներկայացրեց նախորդ տարվա միասնական քննությունների և բուհերի ընդունելության Սյունիքի մարզի վիճակագրությունը ու նշեց, որ մարզի դիմորդների 80․9 տոկոսն ընդունվել է բուհեր, որը հիանալի արդյունք է՝ մինչ այժմ այցելած մարզերում իր հնչեցրած ամենաբարձ ցուցանիշը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին եկող ուսումնական տարում կրթական համակարգում իրականացվելիք նոր ծրագրերը։ Մասնավորապես, անդրադարձ եղավ հանրակրթության նոր պետական չափորոշչի ներդրմանը, որն այս տարի կգործի 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարաններում, նոր դասագրքերին, որոնք հնարավոր է մի քիչ ուշանան ու այդ ընթացքում դասապրոցեսի կազմակերպմանը, դպրոցների կառավարման, ֆինանսավորման նոր մոդելներին, կամավոր ատեստավորմանն ու մանկավարժների մասնագիտական զարգացման հնարավորություններին, բնագիտական առարկաներ դասավանդողների լրավճարներին, նախակրթարաններին, Սյունիքում նոր կառուցվելիք դպրոցների շինարարության ընթացքում դասերի կազմակերպմանը, դպրոցներում պարտադիր դարձող հոգեբանական ծառայությանը և այլն։
Խորհդակցության ընթացքում ներկայացվեցին նաև ՀՀ կրթության տեսչական մարմնի վերլուծությունները, այն իրավական ակտերը, որոնցով փոփոխություններ են կատարվում կրթության ոլորտում, ներառական կրթության հետ կապված ու ԿԶՆԱԿ-ի գործունեությանն առնչվող անելիքները։
Վերջում հնչեցին հարցեր ու պատասխաններ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36