Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԳՈՐԻՍՈՒՄ ԷՐ ՓԱՐԻԶԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

30.08.2023

 Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Գորիսում Լեռնային Ղարաբաղի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանի և Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ դիմավորել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին։

Անն Իդալգոն ուղեկցում է 10 բեռնատարներից բաղկացած շարասյունը, որը ԼՂ-ի համար նախատեսված հումանիտար օգնություն է հասցնում Կոռնիձոր։ Օգնությունը հատկացրել են Փարիզ քաղաքը, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնները։
————————————————————————
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Լեռնային Ղարաբաղի ժողովրդին մարդասիրական բեռների միջոցով օգնություն տրամադրելու նպատակով Հայաստան այցելած ֆրանսիացի քաղաքական գործիչների հետ այցելել է Կոռնիձոր ու նրանց ներկայացրել ստեղծված իրավիճակը։
Պատվիրակության (ղեկավարում է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն) կազմում են Փարիզի քաղաքային խորհրդի պաշտոնյաներ, ֆրանսիական ռեգիոնների ներկայացուցիչներ։
Ֆրանսիական կողմը ներկայացրել է այստեղ հասցրած մարդասիրական օգնությունը, դիտարկել Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքի սկզբնամասում տեղակայված ադրբեջանական անցակետերը։
Կարևորելով Անն Իդալգոյի ու նրա գլխավորած պատվիրակության այցը՝ Ռոբերտ Ղուկասյանը նշել է․
«Շատ ողջունելի ու խրախուսելի է նախաձեռնությունը, և հումանիտար բեռը, որ կանգնեցվել է այսօր Կոռնիձորում՝ միջանցքի առջև, կարծում եմ՝ շատ մոտ ապագայում տեղ կհասցվի, որովհետև այն շարժումը, որ սկսվել է Ֆրանսիայում, բավականին մեծ է, ու շատ ազդեցիկ մարդիկ են նրանում ներգրավված։ Ինչպես միշտ Ֆրանսիան առաջինն է իր ողջ ներուժով արձագանքում և անում նույնիսկ անհնարինը, որպեսզի ճանապարհը բացվի․․․»։
Գորիսում կայացած ասուլիսում, որի ընթացում Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունը պատասխանել է հայ ու ֆրանսիացի լրագրողների հարցերին, Փարիզի քաղաքապետը հայտարարել է, որ Ֆրանսիան պետք է օգտագործի ՄԱԿ ԱԽ-ում իր դիրքը՝ ԼՂ ժողովրդի իրավունքների գծով բանաձև ընդունելու համար։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36