Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

01.09.2023

Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, մանկավարժներ ու ծնողներ

Շնորհավորում եմ բոլորիդ Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ։
Գիտելիքի և դպրության օրն առանձնահատուկ և կարևոր տոն է, որին հայ ընտանիքները պատրաստվում են յուրահատուկ ջերմությամբ։
Նոր ուսումնական տարին, սիրելի ուսուցիչներին և դպրոցական ընկերներին հանդիպելու սպասումների հետ մեկտեղ, նաև նոր հնարավորություններ է բերում անձնական աճի ու նվաճումների, կրթական հաջողությունների, մասնագիտական ​​հմտությունների զարգացման համար։
Մեր մարզի ապագա ձեռքբերումների բանալին նույնպես ձեր կրթական հաստատություններում է՝ նախակրթարաններից մինչև դպրոցներ, քոլեջներ ու համալսարաններ։ Ուստի, թե՛ սովորողները, թե՛ դասավանդողները պետք է հնարավորինս կատարելագործեն առկա հզոր ներուժը՝ համատեղելով մանկավարժական լավագույն ավանդույթները նորարարական գաղափարների մշտական ​​որոնումների հետ։
Առանձնակի շնորհավորանքս՝ առաջին անգամ ՆՈՒՀ-եր, դպրոցներ, քոլեջներ ու բուհեր ոտք դնողներին․ բոլորդ անհամբերությամբ եք սպասել այս սեպտեմբերին, ու թո՛ղ, որ իրականություն դառնան այսօրվա հետ կապված բոլոր ակնկալիքները։ Իսկ մեր՝ մեծերիս պարտքն է օգնել ձեզ սիրել ուսումը և ամեն ինչ անել կրթության ու ինքնազարգացման համար բարենպաստ միջավայր ապահովելու համար։ Կրթությունը մի՛շտ մեր առաջնահերթություններից է՝ նույնիսկ ամենադժվարին ժամանակներում:
Բոլորիդ մեծ հաջողություններ ու խաղաղություն եմ մաղթում այսօրվանից սկսվող կրթաշրջանում։
Բարի՛ մեկնարկ 2023-2024 ուսումնական տարուն։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 12:44:51