Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԿԱՊԱՆԻ ԲԿ-Ի ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԸ
11.09.2023
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Կապանի բժշկական կենտրոնի անձնակազմին է ներկայացրել «Կապանի ԲԿ» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Թադևոսյանին։
Նշենք, որ Սյունիքի մարզպետի՝ 2023թ․ N 322-Ա որոշմամբ սեպտեմբերի 11-ից լուծվում է ՓԲԸ-ի տնօրեն Ասատուր Ասատրյանի հետ կնքված պայմանագիրը, իսկ Ա․ Թադևոսյանը՝ նշանակվում տնօրենի պաշտոնակատար։
Դիմելով ներկաներին՝ Ռոբերտ Ղուկասյանը նշեց, որ այս նշանակման նպատակը Կապանի ԲԿ-ի առողջացումն է, առկա խնդիրների լուծումն ու այն զարգացման ուղիով տանելը․ «Նպատակը մեկն է՝ ծառայել ժողովրդին, և այս ամենի կենտրոնում մարդու առողջությունն է»։
Արմեն Թադևոսյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար ու նշեց, որ կոլեկտիվի հետ միահամուռ ուժերով կձգտեն լուծումներ գտնել և կարճ ժամանակում շտկել խնդիրները։
Ա․ Թադևոսյանը մինչ այս նշանակումն աշխատում էր Սյունիքի մարզպետի աշխատակազմում, ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը։