Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՄԱՐԶԻ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԸ
12.09.2023

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը սեպտեմբերի 11-ին կայացած խորհրդակցության ընթացքում մարզպետի աշխատակազմի անդամների ու քաղաքաշինության, ֆինանսների, զարգացման ծրագրերի պատասխանատուների հետ քննարկել է կառավարություն-համայնք համաներդրմամբ մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերը։
Ըստ համայնքների ներկայացվել են ծրագրերը, դրանց կատարման ընթացքն ու ծավալները, որակի մշտադիտարկման արդյունքները, նաև առաջացած խնդիրներն ու դրանց պատճառները։ Տրվել են հանձնարարականներ։