Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔ Է ԱՅՑԵԼԵԼ ԱՄՆ ՄԶԳ ՂԵԿԱՎԱՐԸ

26.09.2023

 Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր դիմավորել է Գորիս այցելած՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերին և ներկայացրել վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակն ու այնտեղից բռնի տեղահանված անձանց Սյունիքում ընդունելու, տեղավորելու գործընթացը։

«Մենք եկել ենք՝ աջակցելու և ավելի շատ հումանիտար օգնություն տրամադրելու, սակայն գիտեմ, որ ոչ մի տեսակի հումանիտար օգնություն չի կարող սփոփել այն տառապանքները, որ մարդիկ տեսել են և որոնց միջով անցնում են այժմ», - նշել է Սամանթա Փաուերը ու հայտարարել, որ հաշվի առնելով, ԼՂ բնակչության կարիքները՝ ԱՄՆ կառավարությունը հումանիտար օգնության նպատակով հատկացնում է 11.5 մլն դոլար:
ԱՄՆ ՄԶԳ տնօրենն այցելել է նաև Գորիսում գործող կոորդինացնող կենտրոն ու Կոռնիձորի հումանիտար կայան:
Սամանտա Փաուերի հետ Գորիս էին այցելել նաև ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը, ՀՀ արտգործնախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36