Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՄՓՈՓՎԵԼ Է ՄԵԿՇԱԲԱԹՅԱ ԱՇԽԱՏԱՆՔԸ

02.10.2023

 Սյունիքի մարզպետի խորհրդականներ Նվարդ Հարությունյանը և Կարեն Բալյանը, Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը Գորիսում հանդիպել են այն միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք մարզային ու համայնքային իշխանությունների կողքին էին վերջին շաբաթում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց ընդունելու, նրանց առաջնային կարիքները հոգալու բարդ գործընթացում։

Նրանք շնորհակալություն են հայտնել գործընկերներին` այս աննախադեպ դժվարին մարտահրավերը դիմակայելուն ուղղված աջակցության համար։
Քննարկվել են նաև թերացումներն ու կազմակերպական հարցեր, որոնք հաշվի կառնվեն հետագա համատեղ աշխատանքն առավել արդյունավետ դարձելու համար։
Անդրադարձ է եղել առաջիկա անելիքներին ու համագործակցությանը ևս՝ այս անձանց հետ կապված ծրագրերի կազմման, նրանց խնդիրները թիրախային լուծելու աշխատանքի համատեքստում։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36