Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԿԼԱՈՒՍ ԿԱՊՊԵՐԻՆ

04.10.2023

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հանդիպել է «Ավստրիական զարգացաման գործակալության» երևանյան գրասենյակի ղեկավար Կլաուս Կապպերին:
Մարզպետը միջազգային գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց Սյունիքում ընդունելու գործընթացն ու նախորդ տասը օրերին այդ ուղղությամբ կատարված աշխատանքը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են կազմակերպության կողմից արդեն մեկնարկած ծրագրերը, ինչպես նաև հետագայում նախանշվող ծրագրերում, ստեղծված իրավիճակով պայմանավորված, տեղահանված անձանց՝ կյանքի բնականոն հուն վերադառնալուն օգնող, առկա մարտահրավերները դիմակայելուն միտված բաղադրիչների ընդգրկումը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36