Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ԻՐԱՆԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆՒՆ

04.10.2023

 Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հոկտեմբերի 3-ին ընդունեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին:

Պարոն Սոբհանին նշեց, որ շատ կուզենար առաջին անգամ մարզպետին հանդիպել այնպիսի իրավիճակում, որը չհամնընկներ այսօրվա իրավիճակին, որն իրենց համար էլ է ցավալի․ «Խոսքը քաղաքական հարցերի մասին չէ, այլ՝ մարդասիրական բնույթի»։
Դեսպանը տեղեկացրեց Թեհրանի կողմից Սյունիք ուղարկված մարդասիրական աջակցության մասին՝ նշելով, որ դա առաջնային օգնություն է ու մարզպետից ցանկացավ լսել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հրատապ, միջնաժամկետ ու երկարաժամկետ կարիքների մասին, որպեսզի ԻԻՀ-ից ուղարկվող հետագա աջակցությունն առավել տեղին ու նպատակահարմար լինի։
Դիվանագետը նաև տեղեկացրեց, որ մինչ այս հանդիպումը տեղահանված մի քանի ընտանիքների է հանդիպել։
Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց այցի ու նաև հումանիտար օգնության համար՝ հույս հայտնելով, որ հետագա հանդիպումներում կկարողանան խոսել այլ ծրագրերի, համագործակցության ու զարգացման նախաձեռնությունների մասին։
Պատասխանելով բարձրաստիճան դիվանագետի հարցերին՝ մարզպետը ներկայացրեց Սյունիքում ԼՂ-ից բռնի տեղահանված մարդկանց ընդունելու, աջակցելու, տեղավորելու, ճանապարհելու բարդ գործընթացը, նաև՝ այս համատեքստում այն առաջնահերթ ու հետագա կարիքները, որոնց լուծման ուղղությամբ ցանկալի կլինի համագործակցությունը իրանական կողմի հետ։
Հանդիպման մասնակիցները քննարկեցին նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, որոնք վերաբերում էին տնտեսությանը, անվտանգությանը, եթակառուցվածքների զարգացմանը և այլն։
Ի դեպ, Մեհդի Սոբհանիին նշեց, որ ԻԻՀ-ի կողմից մարզում իրականացվող շինարարական ու այլ աշխատանքներում կձգտեն աշխատանքի ընդունել նաև բռնի տեղահանված անձանց՝ լուծելով նրանց զբաղվածության հարցը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:52:16