Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԵՐԿԱՐ ՍՊԱՍՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏ
12.10.2023
Այսօր բնակարանամուտ են տոնել դեռևս 1990-ականների պատերազմի ժամանակ երկու ձեռքերը կորցրած ու բոլորին հայտնի ուժեղ անհատականություն կապանցի Մերի Մեժլումյանն ու իր որդին՝ Կարենը։
Նրանց շնորհավորելու էին եկել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Արթուր Նիկողոսյանը և կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը, մարզային իշխանության ներկայացուցիչներ։
Հիշեցնենք՝ դեռևս մայիսին մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նրան հանձնել էր տան բանալիները․ բնակարանը գնվել էր «Սյունիքի զարգացման և ներդրման հիմնադրամի» միջոցներով․ նախաձեռնության մեջ ամենամեծ ներդրումը կատարել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։
Այս ամիսներին նույն օժանդակության շրջանակում բնակարանը նորոգվել է, ապահովվել անհրաժեշտ գույքով ու կենցաղային տեխնիկայով։
Շնորհավորելով Մերիին՝ Ռոբերտ Ղուկասյանը նշեց․ «Դու չես դադարել պայքարել ու կյանքի նկատմամբ քո վերաբերմունքը, որ պիտի ապրես, պիտի առաջ գնաս, նաև Կարենի ներկայությունն այստեղ քո կերպարը պայքարի, ազատության, անկոտրում կամքի խորհրդանիշ են դարձրել»։
Մերի Մեժլումյանը նշեց, որ սա իր երկար տարիների երազանքի իրականացումն է․․․