Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱՅԱՆ՝ ԿԱՊԱՆՈՒՄ

13.10.2023

 Հոկտեմբերի 12-ին համագործակցության հուշագիր է կնքվել Սյունիքի մարզպետի աշխատակազմի և «Սանտե Արմենի» (Santé Arménie) ֆրանս-հայկական առողջապահական հիմնադրամի միջև։

Այն ստորագրել են մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և «Սանտե Արմենի»-ի համահիմնադիր Նադյա Գործունյանը։
Սրանով Կապանում մեկնարկում է ընտանեկան բժշկական շարժական թիմերի գործունեությունն այն գյուղերում, որտեղ առողջապահական ծառայությունները սահմանափակ են։
Մարզպետը շնորհակալություն է հայտնել ծրագրի համար ու նշել դրա կարևորությունը՝ հեռավոր գյուղերում բնակչության առողջության պահպանման համար։
Հիշեցնենք, որ արդեն 2 տարի է կազմակերպությունն այս շարժական ամբուլատոր ծառայությունները մատուցում է Գորիսի գյուղերում։
Սյունիքի և Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպի միջև համագործակցության շրջանակում մարզային իշխանությունը գարնանը քննարկել էր ծրագիրը նաև Կապան բերելու հնարավորությունը, որը և կյանքի կոչվեց։
Համապատասխան սարքավորումներով հագեցած մեքենան արդեն իսկ Կապանում է, ու ընտանեկան բժիշկը որոշակի պարբերականությամբ դրանով կայցելի մարզկենտրոնի գյուղեր՝ տեղում սպասարկելով բնակչությանը։ Ծառայությունը ենթադրում է ընտանեկան բժշկի խորհրդատվություն, էլեկտրասրտագրություն, այլ հետազոտություններ, արյան մի քանի տեսակի անալիզ, որոշ դեպքերում դրսի բժիկների հետ կոնսուլտացիաներ և այլն։
Հուշագրի շրջանակներում «Սանտեն» կիրականացնի այլ գործողություններ ևս՝ բուժաշխատողների վերապատրաստումներ, վերականգնողական կենտրոնների հիմնում, հոգեբանների աջակցություն և այլն։
Այս օրերին էլ Կապանի ԲԿ-ում վերապատրաստման դասընթացներ են անցկացվում, կազմակերպությունը բժշկական կենտրոնին նաև 2 դեֆիբրիլյատոր (կիրառվում է սրտի էլեկտրական վիճակը վերականգնելու համար) սարք է նվիրել։
Սյունիքի մարզում Santé Arménie-ի կողմից ծրագրերն իրականացվում են Ֆրանիսայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի ու այլ կազմակերպությունների աջակցությամբ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36