Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աճանան բնակավայրում կայացավ «Առաջատար ֆերմայի» պաշտոնական բացման արարողությունը

24.10.2023

 Հոկտեմբերի 24-ին Կապան համայնքի Աճանան բնակավայրում կայացավ «Առաջատար ֆերմայի» պաշտոնական բացման արարողությունը:

Այն հիմնվել է «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ:
 
Բացմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը, Ավստրիական զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Նորա Ալանակյանը, Սյունիքի մարզպետի խորհրդականներ Նվարդ Հարությունյանն ու Կարեն Բալյանը, Կապանի համայնքային իշխանության, ծրագրի շահառու ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչներ:
 
Ծրագրի նպատակն է նպաստել Սյունիքի (նաև Գեղարքունիքի և Շիրակի) մարզում անասնապահությամբ զբաղվող համայնքների ներառական և կայուն գյուղատնտեսական աճին` ներքին և արտահանման շուկաներում մասնավոր հատվածի արտադրողականության և մրցունակության բարձրացման միջոցով․ արդյունքում նախատեսվում է բարելավել անասնապահությամբ զբաղվող ֆերմերների համար կաթի, մսի տեղական և արտահանման շուկաների հասանելիությունը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36