Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ՝ ԼՂ-ԻՑ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

13.11.2023

 Սյունիքի մարզպետի աշխատակազմի ենթակայության «Կապանի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ն անցած շաբաթ կազմակերպել էր «Սյունիք-Վայոց ձոր մշակութային կամուրջ» խորագրով միջոցառում, որի ընթացքում կազմակերպվեցին ճանաչողական այցեր երկու մարզերի պատմամշակութային վայրեր։

Միջոցառման մասնակիցները Սյունիքում բնակվող՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների երեխաներն էին։
Նրանք ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Արզումանյանի ուղեկցությամբ Վայոց ձորում այցելել են Թռչունների քարանձավ, Նորավանք վանական համալիր, Եղեգնաձորի հուշահամալիր, Հայաստանի ազգային պատկերասրահի Եղեգնաձորի մասնաճյուղ և Եղեգնաձորի երկրագիտական թանգարան։
Երեխաները եղել են նաև Համո Սահյանի անվան Սիսիանի մշակույթի կենտրոնում՝ ունկնդրելով կենտրոնի ժողգործիքների համույթին․ այստեղ նրանց համար կազմակերպվել էր նաև ազգային պարերի ուսուցում:
Շրջագայության երկրորդ օրը ծրագրի մասնակիցներն այցելել են Շաքիի ջրվեժ, Սիսիանի Ն. Ադոնցի անվան պատմության թանգարան, Հայաստանի ազգային պատկերասրահի «Սիսիանի պատկերասրահ» մասնաճյուղ և Համո Սահյանի տուն-թանգարան։
Միջոցառումն ավարտվել է Որոտնավանք վանական համալիր այցով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24