Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԵԴԱԼՆԵՐ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻՑ

23.11.2023

Սյունիքի մարզպետի աշխատակազմի ենթակայության «Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի մարզիկները փայլուն արդյունքներ են գրանցել նոյեմբերի 20-ից Երևանում անցկացվող՝ Գնել Մեջլումյանի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարում։

Առաջնությանը մասնակցում են  Ռուսաստանի, Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի ուժեղագույն մարզիկները:

44 կգ քաշային կարգում Արտակ Աղաբեկյանը, ցուցաբերելով կամային բարձր որակներ, իր քաշային կարգում հաղթելով անցած տարվա Եվրոպայի առաջնության 3 մրցանակակիրներին, այդ թվում Վրաստանի ներկայացուցիչ՝ Եվրոպայի արծաթե մեդալակիր Դավիթ Մձեաշվիլիին, դարձել է մրցաշարի հաղթող՝ նվաճելով ոսկե մեդալ:

41 կգ քաշային կարգում Ալեն Միրզոյանը կիսաեզրափակիչում հաղթանակ է տարել Վրաստանի ներկայացուցիչ Բարբակաձեի նկատմամբ, դուրս եկել եզրափակիչ փուլ և դարձել արծաթե մեդակալիր:

48 կգ քաշային կարգում Արտյոմ Մուսայելյանն ու 38 կգ քաշային կարգում Սիմոն Քոչարյանցը ոչ պակաս գեղեցիկ գոտեմարտերով գրավել են 3-րդ հորիզոնականը և նվաճել բրոնզե մեդալներ:

Հաղթանակած մարզիկների մարզիչն է մարզադպրոցի մարզիչ-մանկավարժ Կարեն Հովսեփյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:58:50