Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿԱՅԱՑԱՎ ԱՄԵՆԱՄՅԱ ՍՅՈՒՆԻՔՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆԸ

24.11.2023

 Նոյեմբերի 23-ին Գորիսում անցկացվեց արդեն ավանդական՝ ամենամյա «Սյունիքյան մշակութային շրջագայություն» խորագրով միջոցառումը։ Այն կազմակերպել էր Սյունիքի մարզպետի աշխատակազմի ենթակայության «Կապանի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Այս տարի մշակութային շրջագայությանը մասնակից դարձան նաև ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիները, որոնք բնակություն են հաստատել Գորիս համայնքում․ նախաձեռնության նպատակն էր նրանց ծանոթացնել մարզի մշակույթին ու ներկայացնել Սյունիքում գործող համույթների կատարումները:
Միջոցառմանը մասնակցեցին Քաջարանի մշակույթի կենտրոնի «Նռանե», Սիսիանի Ա. Մինասյանի անվան արվեստի և ստեղծագործության կենտրոնի պարային համույթները, «Կապանի մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի ժողովրդական նվագարանների անսամբլը և «Զանգեզուր» պարային համույթը։
Համերգը եզրափակվեց «Սյունյաց քոչարի» միասնական պարով։
Մինչ միջոցառումը՝ ծրագրի մասնակիցները ծաղկադրում կատարեցին՝ հարգանքի տուրք մատուցելով հանուն հայրենիքի զոհված գորիսեցիների հիշատակին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:58:50