Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՖՐԱՆՍԻԱՅԻՑ՝ ՍՅՈՒՆԻՔ՝ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

30.11.2023

Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը և օգնական Սուրեն Քեսեջյանն այսօր ընդունել են Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի շրջանային խորհրդի կողմից ժամանած պատվիրակությանը, որի կազմում գյուղատնտեսության բնագավառի տարբեր ենթաճյուղերի փորձագետներ են։
Նրանց այցը բխում է Սյունիքի ու Օվերնյ-Ռոն-Ալպի միջև կնքված համաձայնագրից, որի շրջանակներում, ի թիվս այլ բնագավառների, համագործակցություն է նախանշվել նաև գյուղատնտեսության ոլորտում։
Փորձագետները Սյունիք այցի ընթացքում գրանցում են ոլորտի խնդիրները, զարգացման հնարավորությունները, լսում առաջարկներ ու այս աշխատանքի արդյունքում կմշակեն աջակցման մեխանիզմներ և ծրագրեր, որոնք կիրականացվեն մարզային իշխանության հետ համատեղ։
Մարզային իշխանության ներկայացուցիչները հյուրերին ըստ համայնքների ներկայացրեցին մարզում գյուղատնտեսության ոլորտի առավել զարգացած ուղղությունները, խնդիրները, առկա ներուժը, որը կարելի է օգտագործել նոր բիզնես-գաղափարների համար, ինչպես նաև իրականացվող աշխատանքում արդյունավետ համագործակցության պատրաստակամություն հայտնեցին։
Ֆրանսիացի փորձագետները հանդիպեցին նշված ոլորտում կապանցի հայտնի տնտեսվարողների հետ ևս՝ մասնագիտական խորհրդատվության ու հետագա գործունեության աջակցության համատեքստում լսելով նրանց հաջողությունների, նոր մտահղացումների, առաջարկների մասին։
Այսօր ու առաջիկա օրերին մասնագետները կայցելեն նաև Սյունիքի այլ համայնքներ, հանդիպումներ կունենան գյուղոլորտում կրթություն ապահովողների, գյուղատնտեսների, բնագավառի պատասխանատուների հետ։ Այցի արդյունքում կատարած ուսումնասիրությունների հիման վրա էլ կներկայացնեն արդեն կոնկրետ ծրագրեր՝ մարզում իրականացնելու համար։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:58:50