Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԸՆԹԱՑԻԿ ՈՒ ԱՌԱՋԻԿԱ ԾՐԱԳՐԵՐԸ

01.12.2023

 Նոյեմբերի 30-ին Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը, խորհրդականներ Կարեն Բալյանն ու Նվարդ Հարությունյանը հանդիպում ունեցան Ֆրանսիայի հայկական հիմնադրամի փոխնախագահ, տնօրենների խորհրդի անդամ Միշել Փազումյանի, անդամ Ալիան Բոնեի և հիմնադրամի Սյունիքի ծրագրերի պատասխանատուների հետ։

Նրանք ներկայացրեցին մինչ այժմ Սյունիքում իրականացված գյուղատնտեսական ծրագրերը և տեղեկացրեցին, որ եկող տարվանից կշարունակեն դրանք ավելի մեծ ծավալով․ մասնավորապես, խոսվեց «Զարգացման ֆրանսիական գործակալության» աջակցությամբ մեկնարկող եռամյա ծրագրի մասին, որի նպատակը մարզի պարենային ինքնաբավության ու անվտանգության ապահովումն է։
Մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին այստեղ իրականացվող աշխատանքի ու համագործակցության համար՝ պատրաստակամություն հայտնելով այսուհետ ևս ունենալ սերտ փոխգործակցված աշխատանք՝ ծրագրերի որակի հանդեպ հետևողական լինելու, անհրաժեշտության դեպքում այլ գործընկերներ ներգրավելու առումով։
Հիմնադրամի ներկայացուցիչները հայտնեցին 2024-ի համար նախատեսված՝ Սպանդարյանի մայր ջրանցքի Ծղուկ-Իշխանասար հատվածի վերանորոգման ծրագրի մասին ևս։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ԼՂ-ից տեղահանված ու Սյունիքում հաստատած մարդկանց կացության խնդրի հետ կապված հարցեր, նշվեց, որ այդ հարցում պետական ռազմավարության համատեքստում հիմնադրամը պատրաստ է համագործակցել մարզային իշխանության հետ՝ նրանց բնակպայմանների բարելավման հարցում։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-10-10 17:47:32