Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ
03.12.2023
Լեռնային Ղարաբաղից տեղահանված ու Սյունիքում հաստատված մեր հայրենակիցները շարունակում են մնալ մարզային իշխանության հոգածության ներքո։
Մեր մարզում հաստատված՝ 4 և ավելի անչափահաս երեխա ունեցող բազմազավակ ընտանիքներին վերջին շաբաթներին կենցաղային էլէկտրատեխնիկա էր հատկացվում։
Մինչ այդ մարզպետի աշխատակազմի մասնագետներն այցելել էին բոլոր այս ընտանիքներին ու կարիքների գնահատում կատարել։ Այս գնահատումը հաշվի առնելով էլ՝ նրանք ըստ անհրաժեշտության ստացել են սառնարան, լվացքի մեքենա, ջեռոց, գազօջախ, էլեկտրական տաքացուցիչ, ջրատաքացուցիչ, հեռուստացույց։
Անցած շաբաթներին աջակցություն է տրամադրվել Կապանում՝ 15, Մեղրիում՝ 5 Գորիսում՝ 10, Տեղում՝ 3 բազմազավակ ընտանիքի։
Այս շաբաթ օժանդակությունը հասել է Սիսիանի 14 ընտանիքի։
Տեխնիկայի տրամադրումը մարզպետի աշխատակազմը եկող շաբաթ կշարունակի Տաթև (6 ընտանիք) համայնքում։