Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԸՆԹԱՑԻԿ ԵՎ ԱՌԱՋԻԿԱ ԾՐԱԳՐԵՐԸ
07.12.2023
Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը և խորհրդական Նվարդ Հարությունյանն այսօր հանդիպել են «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության Սյունիքի մարզի պատասխանատուներին։
Քննարկվել են Սյունիքում արդեն սկսված ու ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև առաջիկայում նախատեսվող ծրագրերը, որոնք ուղղված կլինեն թե՛ մարզի ընդհանուր զարգացմանը, թե՛ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցելուն։