Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

12.12.2023

 Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն ու խորհրդական Նվարդ Հարությունյանն այսօր հանդիպել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Գորիսի ենթապատվիրակության ղեկավար Մուհամեդ Խավցուկովին, ինչպես նաև ենթապատվիրակության այլ ու Հայկական ԿԽ ընկերության մարզային ներկայացուցիչներին։

Պարոն Խավցուկովը նշեց, որ ավարտում է Հայաստանում իր աշխատանքն ու շնորհակալություն հայտնեց մարզային իշխանությանը՝ սերտ համագործակցության, համատեղ արդյունավետ աշխատանքի համար։ Նա ներկայացրեց նաև իրեն փոխարինելու եկած Ժելկո Լեժայային, որը կղեկավարի Գորիսի ենթապատվիրակությունը և որը ևս ներկա էր հանդիպմանը։
Պարոն Լեժայան վստահություն հայտնեց, որ այսուհետ ևս կազմակերպությունը կշարունակի մարզային իշխանության հետ փոխգործակցված աշխատանքը՝ Սյունիքում ծրագրեր իրականացնելիս։
Հանդիպման ընթացքում ամփոփվեցին անցնող 2023 թվականին ԿԽՄԿ-ի կողմից մարզում իրականացված ծրագրերը․ նշվեց, որ նախապես ծրագրված աշխատանքների առաջնահերթությունները փոխվեցին՝ կապված սեպտեմբերի վերջին ԼՂ-ից բռնի տեղահանված բնակիչների կարիքների հետ։
Նարե Ղազարյանը շնորհակալություն հայտնեց Մուհամեդ Խավցուկովին Սյունիքում կատարած աշխատանքի, ինչպես նաև կազմակերպությանը՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց Սյունիքում ընդունելու և առաջնային կարիքները հոգալու գործընթացում ունեցած մեծ ներդրման համար։ Նա համոզմունք հայտնեց, որ Գորիսի ենթապատվիրակության նոր ղեկավարի հետ նույն արդյունավետությամբ կշարունակվի համագործակցությունը։
Պարոն Խավցուկովն ու գործընկերները ներկայացրեցին նաև այն առաջնահերթ ոլորտները, որոնք 2024թ․ Սյունիքում իրականացվելիք ծրագրերի հիմքում կլինեն։ Դրանք ուղղված կլինեն թե՛ հումանիտար խնդիրներին, թե՛ սահմանային բնակավայրերի զարգացմանը, թե՛ տեղահանվածներին աջակցելուն։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-10-10 17:47:32