Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ

14.12.2023

 Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը և օգնական Սուրեն Քեսեջյանն այսօր ընդունել են Իրանի Իսլամական Հանրապետության «Արաս» ազատ տնտեսական գոտու զբոսաշրջության հարցերով պատասխանատու փոխնախագահ Մոհսեն Մոհամմադզադենին ու նրա ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի աշխատակազմի և Կապանում ԻԻՀ հյուպատոսության ներկայացուցիչներ։

Հայկ Հարությունյանը ողջունեց պատվիրակության այցը Սյունիք ու շնորհակալություն հայտնեց երկուստեք հարաբերությունների խորացման մեջ հետաքրքրություն ցուցաբերելու համար։
Հյուրերը նշեցին, որ շահագրգռված են սերտ համագործակցություն հաստատել «Արաս» ԱՏԳ-ի ու Հայաստանի, հատկապես հարևան Սյունիքի միջև և տեղեկատվական տեսանյութերով ներկայացրեցին «Արասը», նրա զարգացած ուղղությունները, ներդրումային հնարավորություններն ու ներուժը տարբեր բնագավառներում՝ տնտեսություն, գիտություն, կրթություն, մշակույթ, լոգիստիկա, զբոսաշրջություն և այլն։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին այն ուղղությունները, որոնք կարող են հետաքրքրություն ներկայացնել հետագա փոխգործակցության համար․ ԱՏԳ-ի ներկայացուցիչները մի շարք առաջարկություններ փոխանցեցին հատկապես զբոսաշրջության, մշակույթի, կրթության ոլորտների համար։ Մարզպետի աշխատակազմը կուսումնասիրի դրանք ու կոնկրետ ծրագրեր կառաջարկի համատեղ իրականացման, հետագա կապերի ընդլայնման համար։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-05 11:46:52