Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՈՒԲՎԵՆՑԻԱ - 2023․ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ

18.12.2023

 

2023թ․ #Սյունիքի մարզի #Գորիս խոշորացված համայնքում հաստատվել է համայնքի ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 4 սուբվենցիոն ծրագիր՝ ընդհանուր 1 մլրդ 847 մլն 91 հազար դրամ արժեքով, որից ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորման չափը 1 մլրդ 36 մլն 907 հազար դրամ է, մնացածը համայնքի ներդրումն է։
Գորիսում այս տարի հաստատված սուբվենցիոն ծրագրերն են.
-«Գորիս համայնքի արտադպրոցական կենտրոնի հիմնանորոգում»․ ծրագրի արժեքը՝ 420 մլն 152 հազար դրամ, որից պետբյուջեի մասնաբաժինը՝ 252 մլն 92 հազար դրամ։
-«Անկախության փողոցի մայթերի բարեկարգում և հարակից փողոցների` Դավիթ Բեկ, Նժդեհ, Անդրանիկ, Յու. Բախշյան, Տիգրան Մեծ, Արշակունիներ, Երվանդունիներ և Սարյան փողոցների մի հատվածի կապիտալ նորոգում»․ ընդհանուր արժեքը՝ 866 մլն 938 հազար դրամ, պետական համաֆինանսավորումը՝ 476 մլն 816 հազար դրամ։
-Գորիս համայնքի Թումանյան փողոցի կապիտալ նորոգում․ ընդհանուր արժեքը՝ 180 մլն դրամ, որից պետության մասնաբաժինը՝ 99 մլն դրամ։
-Պատմական Հին Գորիս տանող ճանապարհի հիմնանորոգում, ընդհանուր արժեքը 380 մլն դրամ, որից պետական համաֆինանսավորումը՝ 209 մլն դրամ։
-Ներկայումս առաջին երկու ծրագրերը մրցութային փուլում են, վերջին երկուսի աշխատանքները դեռ չեն մեկնարկել․ բոլորի ավարտը նախատեսվում է 2024 թվականին։
——————————————————————————
2023 թվականին Գորիս համայնքում ավարտվել են նախորդ տարի հաստատված հետևյալ սուբվենցիոն ծրագրերը.
-Կառավարություն-համայնք համաներդրմամբ հիմնանորոգում է իրականացվել Գորիսի Ավանգարդ 5-րդ (Ծտի բներ) թաղամասում։
Ծրագրի արժեքը 199 մլն դրամ է, որից 109 մլն դրամը (55%) ՀՀ կառավարության մասնաբաժինն է։ Այստեղ իրականացվել են 2.2 կմ ներթաղամասային ճանապարհի ասֆալտապատման, 700 գծմ հենապատի կառուցման աշխատանքներ, լուծվել է փողոցային լուսավորության հարցը։ Թաղամասը երկար տարիներ անց ունի բարեկարգ բակեր և ճանապարհներ, լուծվել է նաև փողոցային լուսավորության հարցը։
-Սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է Գորիս համայնքի թիվ 3 ՆՈՒՀ-ի շենքը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 223 մլն դրամ է, որից 178 մլն դրամը (80%) ՀՀ կառավարության ներդրումն է։
ՆՈՒՀ-ը կառուցվել էր 1966 թվականին և գտնվում էր անմխիթար վիճակում: Այժմ համայնքի ամենամեծ մանկապարտեզներից մեկում 180 երեխայի համար ստեղծվել են հարմարավետ պայմաններ։
-Գալստյան փողոցի մի հատվածի, տվյալ փողոցի թիվ 60 բազմաբնակարան շենքի բակի, Մաշտոցի փողոցի 3 բնակելի շենքերի բակերի ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքներ․ ծրագրի ընդհանուր արժեքը՝ 293, 2 մլն դրամ, որից ՀՀ կառավարության մասնաբաժինը՝ 181, 2 մլն դրամ։
-Գորիս համայնքի Քարահունջ գյուղական բնակավայրի կոյուղու ցանցի և ջրամատակարարման ցանցի վերակառուցում․ ծրագրի ընդհանուր արժեքը՝ 198,5 մլն դրամ, որից ՀՀ կառավարության մասնաբաժինը՝ 139 մլն դրամ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36