Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՈՒԲՎԵՆՑԻԱ - 2023․ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ

26.12.2023

 2023 թվականին #Սյունիքի մարզի սահմանամերձ #Տեղ համայնքում, որը ներառում է միայն գյուղական յոթ բնակավայր, հաստատվել է ՀՀ կառավարություն-համայնք համաներդրմամբ իրականացվող մեկ սուբվենցիոն ծրագիր՝ երկու ենթաբաղադրիչով։

Ծրագրի ընդհանուր արժեքը 19 մլն 431 հազար դրամ է, որում պետական բյուջեից համաֆինանսավորման չափը՝ 10 մլն 687 հազար դրամ։
Իրականացված ծրագրերն են.
-Խնածախ բնակավայրում խաղահրապարակի և ժամանցի կենտրոնի կառուցում/հիմնում․ - ծրագրի արժեքը 9 մլն 663 դրամ է, որում կառավարության համաներդրումը՝ 5 մլն 315 հազար դրամ։
-Քարաշեն բնակավայրում խաղահրապարակի և ժամանցի կառուցում/հիմնում․ -ծրագրի արժեքը 9 մլն 768 հազար դրամ է, որում կառավարության համաներդրումը՝ 5 մլն 372 հազար դրամ։
-Երկու ծրագրերի աշխատանքներն էլ այս տարի ամբողջությամբ ավարտվել են։
Կառուցված խաղահրապարակներում առկա են լողավազան՝ շատրվաններով, խաղասարքեր, նստարաններ, գիշերային լուսավորություն և զրուցարան։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36