Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«ՏԱՐՎԱ ՄԱՐԶՊԵՏ» ՄՐՑԱՆԱԿ՝ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ

27.12.2023

 «Հանրային վարկանիշ» տեղեկատվական-վերլուծական ընկերության «THE LEADER 2023» մրցանակաբաշխության շրջանակներում «Տարվա մարզպետ» անվանակարգում մրցանակի է արժանացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Դեկտեմբերի 26-ին մարզպետի աշխատակազմի ներկայությամբ մրցանակը մարզի ղեկավարին հանձնեց «Հանրային վարկանիշ» ընկերության պրոդյուսեր Կարինե Թուխիկյանը։ Նա նշեց, որ մրցանակաբաշխության հիմքում «Էմպիրիկա» հետազոտական ընկերության կատարած սոցիոլոգիական հարցումներն են և փորձագիտական եզրակացությունները, այն է՝ հաշվի են առնվել տարվա ընթացքում Սյունիքի մարզպետի գործունեությունն ու հատկապես ԼՂ-ից տեղահանված բնակչությանը Սյունիքում ընդունելու բարդ գործընթացի կազմակերպումը։

Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց գնահատանքի ու իրեն մրցանակի արժանացնելու համար, որը նաև պարտավորեցնող է ու պատասխանատվություն հետագա աշխատանքի համար։

Շնորհավորանքի խոսքեր հնչեցին մարզպետի աշխատակազմի անդամներից ևս։

Սյունիքի մարզպետի աշխատակազմը շնորհավորում է պարոն Ղուկասյանին՝ «Տարվա մարզպետ» կոչմանն արժանանալու կապակցությամբ, հետագա արգասաբեր ու արդյունավետ աշխատանք մաղթում՝ ի շահ Սյունիքի։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36