Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԴԱՎԻԹԲԵԿ ԳՅՈՒՂՈՒՄ

08.01.2024

 Հունվարի 7-ին Սյունիքի մարզպետի աշխատակազմի ենթակայության «Կապանի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ը Կապան համայնքի Դավիթբեկ բնակավայրում կազմակերպել էր մշակութային միջոցառում՝ «Մեր բնակավայրերին բնորոշ արհեստներն ու նիստուկացը» խորագրով:

Խորագրին համահունչ էլ ընտրվել էր միջոցառման անցկացման վայրը՝ դավիթբեկցի դամրչի (դարբին) Միրզայի օջախը, որը շարունակում են շենացնել վարպետի թոռներն ու ծոռները՝ պահպանելով պապերից ժառանգած ավանդույթներն ու նիստուկացը:
Դարբին Միրզայի թոռ Վրեժ Մելքումյանի տան բակում էլ հավաքվել էին միջոցառման մասնակիցները: Օրվա ընթացքում ներկայացվեցին Նոր տարվան և Սուրբ Ծննդին վերաբերող ազգային ծեսեր, թոնրատան հետ կապված ավանդույթներ ու լավաշի թխման արարողություն, կազմակերպվեցին ծիսախաղեր:
Հյուրընկալ տան բակը ձևավորվել էր ազգային կենցաղին բնորոշ դետալներով՝ երկրագործական գործիքներով, մեր պապերի արհեստն ու նիստուկացը ներկայացնող կոլորիտային իրերով:
Ներկայացվեցին նաև երգեր, պարեր, ասմունք և մեր բնակավայրերին բնորոշ արհեստների ու նիստուկացի մասին պատմություններ:
Միջոցառման ընթացքում մասնակիցներին մատուցվեց նաև թոնրատանը թխված թարմ լավաշ, ներկայացվեց մատաղի խորհուրդն, ու կատարվեց օրհնված մատաղի բաշխման արարողություն:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36