Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

4 ՄԼՐԴ 930 ՄԼՆ ԴՐԱՄ`2023 ԹՎԱԿԱՆԻՆ՝ ՀՀ ՊԵՏԲՅՈՒՋԵԻՑ՝ ՍՅՈՒՆԻՔԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ

18.01.2024

 4 ՄԼՐԴ 930 ՄԼՆ ԴՐԱՄ է 2023ԹՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՏԿԱՑՎԵԼ  ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՐ

Ըստ համայնքների՝ սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման պետական մասնաբաժին է վճարվել․

·         Կապան – 45 ծրագրի համար՝ 2 մլրդ 267 մլն դրամ

·         Քաջարան – 7 ծրագրի համար՝ 1 մլրդ 405 մլն դրամ

·         Գորիս – 4 ծրագրի համար՝ 547 մլն դրամ

·         Սիսիան – 8 ծրագրի համար՝ 382 մլն դրամ

·         Տաթև - 6 ծրագրի համար 231 մլն դրամ

·         Մեղրի – 3 ծրագրի համար՝ 86 մլն դրամ

·         Տեղ – 1 ծրագրի համար՝ 11 մլն դրամ։

 —————————————————————

1.     2023 թվականի ընթացքում համայնքների կողմից սուբվենցիոն ծրագրերով մեկնարկել էր 2023 թվականին հաստատված 20 սուբվենցիոն ծրագրիր՝ 4,6 մլրդ դրամ պայմանագրային արժեքով, որի մեջ 2,9 մլրդ դրամը պետական  մասնաբաժինն է։

2.    2022 և 2021 թվականին մեկնարկած՝ 9,4 մլրդ դրամ պայմանագրային արժեքով 35 ծրագրեր շարունակվել են 2023 թվականի ընթացքում

3.    2023թ․ ընթացքում 2021, 2022 և 2023 թվականին հաստատված ծրագրերի մասով պետական համաֆինանսավորման մասը վճարելու նպատակով Սյունիքի մարզպետի աշխատակազմին ՀՀ պետբյուջեից հատկացվել է 4,930 մլրդ դրամ գումար՝  մարզի 35 բնակավայրերում իրականացվող 49 ծրագրերի պետական մասնաբաժինը վճարելու նպատակով։

 ----------------------------------------------------------------------------

Ըստ ոլորտների՝ պետական մասնաբաժին վճարվել է․  

·         Ներհամայնքային փողոցների և մայթերի կառուցում – 11 ծրագրի համար՝ 1,7 մլրդ դրամ

·         Բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում – 3 ծրագրի համար՝ 790 մլն դրամ

·         Նախադպրոցական հաստատությունների կառուցում, վերակառուցում/նորոգում – 8 ծրագրի համար՝ 622 մլն դրամ

·         Խմելու ջրամատակարարման, ինչպես նաև ջրահեռացման համակարգի կառուցում/նորոգում – 5 ծրագրի համար՝ 369 մլն դրամ

·         Այգիների, պուրակների կառուցում/բարեկարգում – 6 ծրագիր համար՝ 322 մլն դրամ

·         Հասարակական շենքերի (մշակույթի տուն, համայնքային կենտրոններ և այլն) կառուցում/վերանորոգում – 7 ծրագրի համար՝ 259 մլն դրամ

·         Փողոցային լուսավորության համակարգի կառուցում/նորոգում 3 ծրագրի համար՝ 134 մլն դրամ

·         Վերականգնվող էներգետիկա, այդ թվում` արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում - 4 ծրագրի համար՝  89 մլն դրամ

·         Մեքենասարքավորումների, տեխնիկայի և գույքի ձեռքբերում - 1 ծրագրի  համար 61 մլն դրամ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:52:16